Անգլիայում հանգուցյալի տան սառնարանից Վերածննդի շրջանի զարդեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

զարդ

Անգլիայի Ուիլթշիր կոմսության հանգուցյալ բնակչուհու տանը հայտնաբերվել է զարդերով լի թաքստոց, որոնք պատկանել են  16-րդ դարին։

Բիտանուհու թոռները ենթադրել են, որ նրա տանը կարող են արժեքավոր իրեր լինել։ Թոռներն աճուրդի մասնագետներ էին հրավիրել՝ բնակարանն ուսումնասիրելու, ինչի արդյունքում սառնարանում թաքստող է հայտնաբերվել։

Այնտեղ թանկարժեք զարդեր են եղել՝ այդ թվում 30 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մի կախազարդ։ Բրիտանուհու տանը հայտնաբերվել է նաև 17-րդ դարի պատկանող շափյուղյա և ռուբինե քարերով իտալական զարդ է, որը փորձագետները 15 հազար ֆունտ ստերլինգ են գնահատել։

Բրիտանուհու ընտանիքը պատմել է, որ կինը 1960-ական թվականներին ապահովված է եղել և Լոնդոնի ոսկերիչներից ու աճուրդներից յուրօրինակ իրեր է գնել։

Ըստ մասնագետների՝ զարդերի մի մասը պատկանել է Վերածննդի դարաշրջանին, գտնվել են զարդերի մեծ մասի փաստաթղթերը, ինչն էլ վկայել է դրանց ծագման մասին։

Մասնագետները հանգուցյալի տնից 30 թանկարժեք իր են գտնել, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա մատանիներ, թևնոցներ, կախազարդեր և ականջօղեր։ Գտնված բոլոր թանկարժեք իրերը վաճառվելու են նոյեմբերի 13-ին Սուինդոն քաղաքում կայանալիք աճուրդի ժամանակ։