Ուկրաինայի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա համեմատ նվազել է 10 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

Դիվանագետի խոսքով՝ այսպիսի իրավիճակը պատճառաբանվում է 2018 թվականին առեւտրի ցուցանիշների թռիչքաձեւ աճով, երբ «Տուրբոատոմ» (Խարկով քաղաք) ԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումների մատակարարումներ իրականացրեց:

«Միաժամանակ, ընթացիկ տարում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ավանդաբար Հայաստանի արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա նեմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը»,- նշել է Ավտոնոմովը: