Մանկատների 300 շրջանավարտներ կապահովվեն բնակարաններով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Մանկատների 300 շրջանավարտներ կապահովվեն բնակարաններով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ծրագիրն իրականացնելու համար պետբյուջեից կհատկացվի 1.9 մլրդ դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այդ գումարի շրջանակում մանկատան շրջանավարտներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր՝ յուրաքանչյուրը 6 մլն 300 հազար դրամ արժեքով։

«2003-2013 թթ.-ին շահառու են ճանաչվել 1991-2013 թթ.-ին մանկատներից դուրս եկած, բնակելի տարածքի կարիք ունեցող շրջանավարտները, որոնցից 218-ը մինչ օրս հերթացուցակում է։ Ծրագրից կօգտվեն այս անձինք, ինչպես նաև դրանից հետո մանկատներից դուրս եկած և առանց ծողական խնամքի մնացած շուրջ 85 շրջանավարտ»,-նշեց Բաթոյանը։