Քրեակատարողական հիմնարկների ծառայողները թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 7-ի ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27գ քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը, ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի մահճակալի տակից՝ սպորտային պայուսակից, հայտնաբերել են թիթեղյա թղթով փաթեթավորված կանեփի 2 հատիկ, իսկ կալանավորված անձ Խ.Կ.-ին պատկանող բաճկոնի գրպանից՝ ապակյա գլանակ՝ ծայրը փաթաթված կպչուն ժապավենով և լցված մոխրանման, կասկածելի զանգվածով:

Եվս մեկ դեպք գրանցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նոյեմբերի 7-ի 16:30-ի սահմաններում, դատապարտյալ Ս. Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։

Տեսանյութեր

Live

Լրահոս