Ամբողջ կյանքում ձրի աշխատեցի՝ երկու արկղ ձվի փող․ Սոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«80 երկրներում հանդես եմ եկել կրկեսային հյուրախաղերով, այդ ամբողջ գումարը հավաքեցի խնայդրամարկղում, կարող էի լավ բնակարան գնել Երևանում, բայց 1993 թվականին այդ խնայողությունս փոխվեց դրամի, ընդամենը երկու արկղ ձու կարող էի գնել ադ գումարով։ Ստացվում է, որ ամբողջ կյանքում ձրի եմ աշխատել»,- ասում է Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը և հիշում, թե ինչպես մուտք գործեց կրկեսային աշխարհ՝ հանդիպելով հյուրախաղերով Թբիլիսի եկած Լեոնիդ Ենգիբարյանին։ 

Պատմում է նաև հետաքրքիր պահեր աշխարահռչակ ծաղրածուի բեմական կյանքից ու նրա հետ ունեցած իր համատեղ գործունեությունից։ 

Անդրադառնում է որդու և հարսի՝ Սոս և Վիկտորիա Պետրոսյանների, ինչպես նաև դստեր ու թոռների կրկեսային աճպարարությանը․ «Ինձ հաջողվեց կրկեսում ստեղծել դինաստիա»։ 

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։