Մոսկվա-Կալինինգրադ չվերթի հայ ուղևորը օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Կալինինգրադի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ուղեւորներից մեկին, որն օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել: «ՀՀ քաղաքացին օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել»,- հաղորդում է Ren TV-ն:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալված ՀՀ քաղաքացին բնակվում է Սոչիում:

Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ վարչական արձանագրություն է կազմվել ՌԴ ՎԻՎՕ 11.17 հոդվածի 6-րդ մասով (Քաղաքացիների կողմից երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտում վարքագծի կանոնների խախտում): Հոդվածը նախատեսում է տուգանք կամ վարչական կալանք մինչեւ 50 օր ժամկետով: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news