Էրդողանը Սիրիայի հարցով Ռուսաստանից դժգոհ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հարցով հեռուսախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։  Այդ նպատակով թուրքական կողմը Ռուսաստան է ուղարկել համապատասխան հայտ։  Այդ մասին, ինչպես հայտնում է Էրմնիհաբերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրիյ Ուշակովը։

Ավելի վաղ Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել էր Սոչիի հարցով ստորագրված հուշագրի կետերից մեկը չկատարելու մեջ։ Խոսքը վերաբերվում էր այն կետին,  ըստ որի՝ թուրք-ռուսական հուշագրով, Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից քրդական ուժերը պետք դուրս մղվեին։ Էրդողանի պնդել է, որ քրդական ուժերը դեռևս չեն լքել Սիրիայի Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news