Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անչափահասների գործերով ծառայողների հետ Հասրաթյան փողոցից նոյեմբերի լույս 7-ի գիշերը բաժին բերման են ենթարկել 25 և 21-ամյա երկու երիտասարդի։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման զանգվածներով կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դրանք փաթեթավորվել և ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։