ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ուղևորը Հայաստանի քաղաքացի է եղել, որն էլեկտրոնային ծխախոտ է վառել թռիչքի ժամանակ։
Նշվում է, որ նա Սոչիի բնակիչ է։ Վերջինիս տեղափոխել են հերթապահ բաժին, վարչական արձանագրություն է կազմվել։