ՀՀ քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

.

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ը:

Աղբյուրի փոխանցմամբ ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ուղևորը Հայաստանի քաղաքացի է եղել, որն էլեկտրոնային ծխախոտ է վառել թռիչքի ժամանակ։

Նշվում է, որ նա Սոչիի բնակիչ է։ Վերջինիս տեղափոխել են հերթապահ բաժին, վարչական արձանագրություն է կազմվել։