Unibank

Unibank Mobile

Խոշոր հրդեհ՝ «Լուէլ» սուպերմարկետում.«1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աին

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 02:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին:

«Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 քմ) մասամբ այրվել են հոսանքի սնուցման բլոկը և սառնարանը, մոտ 5 գմ մալուխ և կախովի առաստաղը՝ մոտ 5 քմ:

Տեսանյութեր

Live

Լրահոս