Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, տուժել՝ 120 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News 

երկրաշարժ

Նոյեմբերի 8-ին Իրանի հյուսիս – արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն հինգ մարդ զոհվել է, 120-ը՝ տուժել: Այդ մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել Է իրանական Press TV հեռուստաալիքը:

5,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է երկրի հյուսիս – արևմուտքի Արևելյան Ադրբեջանի նահանգում: Էպիկենտրոնը գտնվել Է 1,4 միլիոն բնակչությամբ Թավրիզ քաղաքից 118 կիլոմետր հեռավորության վրա, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Ավելի ուշ գրանցվել են 4,1-ից մինչև 4,8 մագնիտուդով մի շարք հետցնցումներ: Եվրոպայի Միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նշում Է, որ երկրաշարժի շրջանում բնակչության մոտավոր թիվը կազմում Է 20 միլիոն:
Ավելի վաղ հաղորդվել է չորս զոհի և 70 տուժածի մասին։