37 միլիոնանոց բնակարան, փոխառություններ. ի՞նչ ունեցված ունի նախարարի տեղակալը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Արման

«Փաստ»-ը գրում է. «Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի եկամուտների հանրագումարը 2019 թվականին կազմել է 53 519 173 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Պողոսյանի տարեկան հայտարարագրից: 

Վերոնշյալ հանրագումարից 33 900 000 ՀՀ դրամը գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր), 6 873 188 ՀՀ դրամը և 10 579 665 ՀՀ դրամը՝ աշխատավարձերից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 2 166 320 ՀՀ դրամ եկամտի մասին:

2018 թ. հարկային տարում Ա. Պողոսյանը 37 695 735 ՀՀ դրամ արժողության բնակարան է ձեռք բերել: Ա. Պողոսյանի դրամական միջոցները 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 67 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո:

2018 թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 3 150 000 ՀՀ դրամ, 58 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: Ա. Պողոսյանի փոխառությունների չափը 2018թ. հարկային տարվա վերջում կազմել է 21 800 000 ՀՀ դրամ»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: