Տաշիրում տուն է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

տուն

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 03։39-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 3-րդ թաղամասի Գետափնյա փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 05։55-ին։

Այրվել են տան (մոտ 90 քմ) տանիքը՝ մասամբ, խոհանոցն՝ ամբողջությամբ (գույքով), հյուրասենյակի առաստաղը և գույքը՝ մասամբ, ջերմահարվել են երկու ննջասենյակների պատուհանները և առաստաղները: