Պատգամավորները պետբյուջեում փոփոխությունների առաջարկ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ԱԺ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Պատգամավորները ներկայացրել են 2,7 մլդ դրամ ընդհանուր ծավալով 5 առաջարկ։ Ներկայացված առաջարկներն են․

- «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառումը ավելացնել 1,5 մլդ դրամով,

- Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառումը ավելացնել 825.5 մլն դրամով,

- «Հայրենադարձության ծրագիր» միջոցառումը ավելացնել 270․2 մլն դրամով,

- «Դասական երաժշտություն «Դաս A»» միջոցառումը ավելացնել 100․3 մլն դրամով,

- Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման աշխատանքների կենտրոնացված համակարգում՝ 22 մլն դրամով, իսկ ուսուցումների ազգային ռեեստրի ստեղծում, շահագործում՝ 30 մլն դրամով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news