Դիրքի տղաները պատրաստվում են հերթափոխի. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․ 

«Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։
Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»։

պն սնունդ
ՊՆ