«Ներկայացուցիչների պալատն ընդունեց հայերի ցեղասպանությունը»․հունական մամուլի անդրադրադարձ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

հույն

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու պատմական քվեարկություն է անցկացրել, որոնցից առաջինով գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Հայոց, Հունական և Ասորական ցեղասպանությունները, իսկ երկրորդով որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար»: Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին՝ այդ մասին գրել է հունական մամուլը։

Աղբյուրը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր հոկտեմբերի 29-ին։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։