Թաքնված ման գալը Հայաստանի ԿԳՄՍ նախարարին չի սազում․ ակցիայի մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ակցիա

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները բուհերի պարտադիր ուսումնական ծրագրից հանելու դեմ ակցիա իրականացնող ՀՅԴ ԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդաներն ու որոշ ուսանողներ գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նախաձեռնության անդամներն առավոտյան վերսկսել են բողոքի գործողությունները։

Մասնակիցներից մեկը նշել է, որ նախարարությունից չեն արձագանքել, որևէ մեկի հետ հանդիպում տեղի չի ունեցել։

«Նստացույցը բնականոն ընթացքով շարունակվում է: Օրվա ընթացքում կունենանք իրազեկող երթեր մեր շարժման մասին», - լրագրողներին ասել է ակցիային միացած ՀՅԴ ԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը:

Հարցին՝ արդյոք այս պահին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նախարարություն է, Գևորգյանն ասաց.

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարը շենքում է, ակցիայի մասնակիցն ասել է, որ նախարաը հետնամուտքից է օգտվում․

«Իր խնդիրն է, կարող է թաքնված ման գալ, բայց չեմ կարծում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարին այդ տեսակը սազում է»: