Տիգրան Ավինյանի հանդիպումները Չինաստանում շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News 

Չինաստան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել եմ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից «Հայտերա Քոմյունիքեյշնզ» ընկերության գործադիր փոխնախագահ Ելին Ցզյանի հետ։

Քննարկել ենք հանրային անվտանգության, մասնավորապես՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակներում համագործակցության հնարավորությունները»