Նյու-Յորքի դատարանը տուգանել է ԱՄՆ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Նյու-Յորքի դատարանը տուգանել է ԱՄՆ նախագահին երկու միլիոն դոլարով, որը նա կվճարի մի շարք բարեգործական ընկերությունների՝ այն բանի համար, որ վերջինիս պատկանող Trump Foundation բարեգործական հիմնադրամն իր գործունեության ընթացքում թույլ է տվել չարաշահումներ։

Մասնավորապես, ըստ «Ամերիկայի ձայնի», ԱՄՆ նախագահը իրեն պատկանող բարեգործական հիմնադրամի միջոցները օգտագործել է անհատական քաղաքական եւ բիզնես շահերի սպասարկման համար։ Դատարանի կողմից չարաշահում դիտարկված գործողությունները իրականացվել են դեռ 2016 թվականին՝ Այովա նահանգում, Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։