ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը ՄԱԿ-ում պաշտոն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը․

«2019թ․ նոյեմբերի 4-7-ը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական անտառային հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ընտրվել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի անտառների և անտառային արդյունաբերության բյուրոյի փոխնախագահ»: