Unibank

Unibank Mobile

ԱՄՆ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում պայմանավորվածությունները վերածել գործողությունների

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ԵԱՀԿ

ԱՄՆ մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին ու հավատարիմ է հակամարտության վերջնական կարգավորմանը, և կողմերի հետ միասին առաջ է տանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր ելույթում այս մասին նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը։

Մշտական խորհրդում, ըստ Գիլմորի,  համանախագահների հայտնվելուց հետո շատ բան է փոխվել։

«Մտահոգ ենք վերջին ամիսներին շփման գծում կորուստների կապակցությամբ։ Մեզ հուսադրում են բարձր մակարդակով կառուցողական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արգործնախարարների միջև։

Այս դահլիճում մեր վերջին ելույթից հետո ԵԱՀԿ-ն նախաձեռնել է  նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանդիպումն այստեղ՝ Վիեննայում։ Ձեր վերջին ելույթից հետո Մշտական խորհրդում դուք նաև մասնակցել եք ԱԳՆ ղեկավարների հինգ հանդիպումներին Միլանում, Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Նման մակարդակի շփումների արդյունք պետք է և կարող են դառնալ ուղղակի և դրական դիվիդենտները։ Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել կոնկրետ միջոցների մասին, որոնք քննարկվել են այս տարի որպեսզի բնակչությունը պատրաստվի խաղաղության և լարվածության թուլացման։ Մենք նաև ողջունում ենք կալանավորվածների միաժամանակյա ազատ արձակումը, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին»,- ելույթում ասել է Գիլմորը։

Նա ընդգծել է, որ պայմանավորվածությունները բավարար չեն և կողմերին կոչ է արել «այդ պայմանավորվածությունները գործողությունների վերածել արդեն այսօր։

Տեսանյութեր

Live

Լրահոս