ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Դաղստանում ձերբակալվել են «Իսլամական պետություն» կազմակերպության կողմնակիցները։ Նրանք Սիրիայում գրոհայինների համար հավաքել էին 10 միլիոն ռուբլի: Այս մասին ասված է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ ձերբակալվել են 24 և 33-ամյա երկու երիտասարդ կին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ահաբեկչության ֆինանսավորման կազմակերպմանը վերաբերող հոդվածով:
Հետաքննության համաձայն՝ 2018թ. կասկածյալները համացանցում հանդիպել են կազմակերպության համակիրներից մեկի հետ, որը մեկնել էր Սիրիա 2015-ին ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Այնուհետև նրանք պայմանավորվել են օգնել նրան հավաքել միջոցներ գրոհայինների գործունեությունը ֆինանսավորելու համար: Նրանք տղամարդուն տրամադրել են իրենց բանկային քարտերը, որոնց միջոցով հետագայում կատարվել են փոխանցումներ: