Ասիան Եվրոպային միացնող առաջին գնացքը մեկնել է սկզբնակետից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

 Գնացք

Չինաստանից Եվրոպա է մեկնել բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող China Railway Express գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայի Մարմարա թունելով,  ապա մուտք գործում Եվրոպա՝ անցնելով Բուլղարիայով, Սերբիայով, Հունգարիայով և Սլովակիայով ու երթուղին ավարտում Պրահայում։

Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: Երկարությունը 820 մ է, տեղափոխում է 42 կոնտեյներ։