Զարեհ Սինանյանը Կիևում կմասնակցի Հայկական երիտասարդական ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կմեկնի Կիև` մասնակցելու Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (քաղ. Կիև)՝ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։