Ո՞վ և ո՞ւմ համար էր բերել ականջակալով, հեռախոսով, թմրանյութով լցված «քյալլան» «Կոշ» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

քյալա

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմանում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (քյալլայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի ականջակալ։

Դեպքի մասով shamshyan.com-ը նոր տվյալներ է հայտնել՝ նշելով, որ «քյալայի» գանգուղեղային հատվածում հայտնաբերվել է սուր հոտով սպիտակավուն մածուցիկ զանգված։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ տավարի եփած գլուխը բերվել է «Opel» մակնիշի տաքսի ավտոմեքենայով։

Աղբյուրը նաև նշում է, որ, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակում՝ ով և ում համար էր բերել տավարի եփած գլուխը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news