Unibank

Unibank Mobile

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

йл

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է  հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների  սերտ համագործակցության կարևորությունը:

1

«Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը և փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:

Պետք է նշեմ, որ Կրասնոյարսկ քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում միջազգային համագործակցության և քննության ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ոչ միայն ցույց տվեց մեր գերատեսչությունների աշխատակիցների համատեղ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու շահագրգռվածությունը, այլև սկիզբ հանդիսացավ փոխգործակցության նոր փուլի համար:

1

Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման աշխատանքներն ակտիվորեն շարունակվել են նաև մեր մասնագետների աշխատանքային կապերի շնորհիվ: Ինչպես այժմ տեսնում ենք, այդ շփումներն արդեն թույլ են տվել զգալիորեն պարզեցնել համաձայնեցման ընթացակարգը և բարձրացնել միջազգային հանձնարարությունների շրջանակներում դատավարական գործողությունների կատարման որակը, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Կրասնոյարսկ և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում կայացած միջոցառումների շրջանակում  կնքված համաձայնագրերի, այդ թվում՝ Երևան քաղաքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում ընդգծեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

1

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ևս կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցութունը և պատրաստակամություն հայտնել խորացնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը:

Հանդիպումից հետո Ռուսաստանի և Հայաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության  վերաբերյալ:

Տեսանյութեր

Live

Լրահոս