Հայաստանի մշտական բնակչությունը նախորդ տարվա համեմատ պակասել է 11 հազ․ 700-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

բնակչություն

ՀՀ մշտակաբան բնակչության թվաքանակը 2019 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով կազմել է 2 մլն․ 957 հազ․ 500 մարդ, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 11 հազ․ 700-ով, իսկ 2017 թ․-ի համեմատ՝ 22 հազ․ 100-ով։ Այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

2019 թ․ սկզբի համեմատ ընթացիկ 9 ամիսներին բնակչությունը պակասել է 7800-ով, իսկ բնական հավելաճը կազմել է 6 900-ով։

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքային բնակչությունը կազմում է 1 մլն․ 893 հազ․ 200 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 2200-ով, իսկ գյուղականը՝ 1 մլն․ 64 հազ․ 300 մարդ։ Վերջին մեկ տարվա ընթացքում գյուղական համայնքի մշտական բնակչության թիվը պակասել է 9500-ով։

ՀԱՍՄԻԿ Կիրակոսյան