«Մել» ֆիլմի 20 մլն դրամով պատրաստ եմ նկարել ՀՀ 20 չեմպիոնի մասին պատմող ֆիլմ․ պրոդյուսեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ռուբեն Մխիթարյան

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե Կառավարությունը Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին ֆինանսավորում է տրամադրել միայն Դալուզյանի չեմպիոնության մասին պատմող հատվածի համար:

Պրոդյուսերն ընդգծել է, որ նախագծի ֆինանսավորման մեջ նման բան լինել չի կարող։

«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք մի պրոեկտ են ֆինանսավորում ասեն՝ «մենք ֆինանսավորում ենք միայն այս հատված» դա ես Ձեզ ասում եմ որպես 22 տարվա փորձ ունեցող հեռուստատեսային պրոդյուսեր»,- ասել է Մխիթարյանը։

Ըստ պրոդյուսերի՝ Հայաստանի Հանրապետությունում Մելինե Դալուզյանի սպորտային նվաճումներից տասնապատիկ ավելի նվաճումներ ունեցող չեմպիոններ գոյություն ունեն։

«20 մլն դրամը, որը տալիս եք Մելինե Դալուզյանի ֆիլմի իբր չեմպիոնական հատվածը ֆինանսավորելու համար, հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ 20 մլն դրամով նկարահանել նորանկախ Հայաստանի պատմության  20 չեմպիոնների մասին փաստավավերագրական ֆիլմեր, ոչ թե մեկ ֆիլմ անորոշ բովանդակությամբ, որը պարզ չէ ինչի մասին է, այլ 20»,- ասել է Մխիթարյանը։  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news