Facebook-ը քաղաքական գործիչների էջերի պաշտպանության ծրագիր է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Facebook ընկերությունը հայտարարել է քաղաքական գործիչների էջերի պաշտպանության Facebook Protect ծրագրի թողարկման մասին, հաղորդում է DW-ը:

Խոսքը, մասնավորապես, Facebook-ում եւ Instagram-ում քաղաքական թեկնածուների, ընտրված պաշտոնական անձանց կամ շտաբերի էջերի մասին է: Ընկերությւոնը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին, ներառյալ՝ դաշնային եւ պետական դեպարտամենտներին ու գործակալություններին, ինչպես նաեւ կուսակցական կոմիտեներին աջակցություն է առաջարկում:

Կամավոր ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ից պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների համար, որոնց էջերը կապույտ նշան ունեն, այսինքն՝ հաստատված են:

Բացի այդ, էջերի բոլոր ադմինիստրատորները պետք է հավաստագրում անցնեն՝ ապահովելու էջերի անվտանգությունը:

«Մենք աստիճանաբար միջոցներ ենք փնտրում անբարեխիղճ խաղացողներին հայտնաբերելու համար: Չնայած նրան, որ մեզ, հավանաբար, չի հաջողվի բռնել նրանց, այդ ծրագիրն այն մի քանի քայլերից մեկն է, որը մենք ձեռնարկում ենք՝ էջերի եւ պրոֆիլների վարկաբեկումից խուսափելու համար»,- ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news