Արայիկից հետո եկողը նույնն է լինելու․ Արայիկը գնա, Հովսեփիկը կգա, Պողոսիկը կգա, նույնն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«Պարոն վարչապետը կարող էր Արայիկ Հարությունյանին տուն ուղարկել։ Արայիկից հետո եկողը նույնն է լինելու․ նա գնա, Հովսեփիկը կգա, Պողոսիկը կգա, նույնն է։ Այսօր մեզ հեռացնում են Գրիգոր Լուսավորչից, Մաշտոցից, մեր ավանդություններից, առաքելական եկեղեցիներից։ Մեր ավանդությունները ոչ ոք չի կարող ջնջել, և նոր կառավարությունն էլ պետք է չփորձի այդպիսի քայլերի գնալ», - այս մասին 24News-ի հետ զրույցում ԿԳՄՍ շենքի դիմաց նստացույցի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2, 7 միլիոն դրամ, ինչպես նաև նախարարության նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։