ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն մարտական հրաձգությամբ։

«Ըստ զորավարժության սցենարի` հրետանային դիվիզիոնը պաշտպանությունից անցել է հարձակման, խոցել հավանական հակառակորդի կրակային դիրքերը, զբաղեցրել բարենպաստ դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում: