Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աղետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը:

Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը   Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news