ՆԱՍԴԱՔ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

/

Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՆԱՍԴԱՔ-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին:

«Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է Փաշինյանը:

«Տնտեսական բարեփոխումները Հայաստանը դարձրել են առավել խոշոր ներդրողների ռադար» վերնագիրը կրող հոդվածում նշված է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում ստեղծվեց բարեփոխումներին ուղղված կառավարություն, Հայաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր հարևան՝ նավթով հարուստ տնտեսությունով Ադրբեջանում, ինչն ամրապնդում է ներդրողների պատրաստակամությունը `վարկեր տրամադրել Հայաստանին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մշակել է բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է Հայաստանի ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշված է հոդվածում: