Թրամփը ցանկանում է ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի ղեկավարը այս մասին հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես հրավիրված եմ»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ թեև հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կիզակետային շրջանում, բայց, այնուամենայնիվ, կմտածի գնալու մասին: