ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 8-ին, ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք առգրավվել են:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։