Գյումրու ավտոմաքսատան հերթում տեղերը վաճառվում եմ 10 000-20 000 դրամով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

հերթ

«Ժողովուրդը» գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:

Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպ­ված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարա­զատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մե­քենա ներկրողներից մի քանիսը, «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:

Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղա­քային իշխանությունները սկսել են զբաղ­վել նրանց հայտնաբերելով»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: