Բիրմինգհեմ-Թուրքիա չվերթում բորտուղեկցորդուհին ծանր այրվածքներ է պատճառել 7-ամյա երեխային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Amina

«The Sun»-ը գրում է, որ Բիրմինգհեմ-Թուրքիա թռիչքի ժամանակ բորտուղեկցորդուհին պատահաբար ծանր այրվածքներ է հասցրել 7-ամյա Ամինա Խանին: Բորտուղեկցորդուհին ցանկացել է երեխայի մորը փոխանցել տաք թեյ, սակայն բաժակ փակված չի եղել, և թեյը թափվել է երեխայի վրա։ Այրվել է երեխայի ոտքը, որովայնն ու մարմնի այլ հատվածներ:

Ինքնաթիռի անձնակազմը առաջին օգնության բժշկական պարագաներ չի ունեցել։ Երեխայի մարմնի այրված հատվածները ծածկել են սառը թրջոցներով: Երեխայի ընտանիքը հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս