Rolls-Royce-ը ներկայացրել է իր ամենաարագ քրոսովերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Rolls Royce

Rolls-Royce ընկերությունն ընդլայնել է Black Badge «ըմբոստ» շարքը՝ այն հավելելեով Cullinan քրոսովերով։ Այս մոդելն ունի ավելի հզոր շարժիչ, վերակարգավորված անվադողեր ու տրանսմիսիա: Առաստաղն առաջին անգամ լուսավորվել է արհեստական աստղերով։

Black Badge շարքը ներկայացնում է ապրանքանիշի մուգ ալտերը։ Այն նորարաների առաջամարտիկների համար է,  նրանց, ովքեր կանոններով չեն ապրում։ Դա մասնավորապես արտահայտված է թափքի բազային մուգ սև գույնի մեջ, թեև պատվիրատուին հասանելի է 44 000 երանգներով ներկապնակ։ Դրանցից յուրաքանչյուրը մի քանի շերտով է քսվում և անցնում է ձեռքով հղկման տասը փուլ։

Մասերի մեջ «Էքստազի ոգի» է ներդրված, ռադիատորի ցանցի շրջագիծը, բեռնախցիկի բռնակը, ստորին օդամղիչները և խողովակները ներկված են սև քրոմով։ Cullinan Black Badge-ի համար առաջարկվել են էքսկլյուզիվ 22 դյույմանոց անվադողեր և արգելակման կարմիր պարկուճներ։

Առաստաի աստղերի էֆեկտը 1344 լուսադիոդներով է ապահովված։ Բացի այդ, առաջին անգամ ավտոմեքենայի ներսը զարդարում է Forge Yellow վառ դեղին գույնի կաշի։

Rolls-Royce Cullinan Black Badge-ի շարժիչը 6,75 լիտրանոց V12 է՝ մինչև 600 ձիաուժով և 900 Нм պտույտով։ Ավտոմեքենան արագության առաջին հարյուր արագությունը զարգացնում է 4,9 վայրկյանում՝ 0,3 վայրկյանով ավելի շուտ քան սովորական Cullinan-ը։ Առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ։