Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ «Հոֆենհայմ»-ը հաղթանակ է տոնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ադմայան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հանդիպման 2-րդ խաղակեսում փոխարինման դուրս գալով օգնել է «Հոֆենհայմ»-ին հաղթանակ տոնել «Քյոլնի» նկատմամբ։

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմ»-ն հյուրընկալվել էր «Քյոլնին»։

Խաղի առաջին կեսին «Հոֆենհայմ»-ը մրցակցի հարկի տակ պարտվում էր, սակայն 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Սարգիս Ադամյանը, իսկ 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ: «Հոֆենհայմ»-ը Լոկարդի իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։