ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Սուրբ Աթոռին ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

«Երախտապարտ ենք Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար»։ Այդ մասին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Պաշտոնական Երևանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Հռոմի Սրբազան Քահանայապետի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սկզբունքային միանշանակ ուղերձի համար: Այդ հանցագործության աներկբա դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմատության ու պատմական արդարության տեսանկյունից, այլև մեծ ներդրում է ապագա նման ոճիրների կանխարգելման ու ազգերի և պետությունների միջև հարատև համերաշխության հասնելու համար», - ասաց ԱԳ նախարարը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մի շարք հարցերի, այդ թվում՝ ներկայացվել են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն ու այդ առնչությամբ ՀՀ սկզբունքային դիքորոշումները: