Թրամփն առաջարկել է «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմը»․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը

Այս մասին հայտարարել է Էրդողանը` մեջբերելով իր և Թրամփի խոսակցությունը: Ի դեպ Էրդողանը պատախանել է, որ երկու երկրները պատերազմի մեջ չեն եղել, այլ հայերին արտաքսել են Թուրքիայից:

Ինչևիցե, Էրդողանը մեկնում է Վաշինգտոն: Երկկողմ օրակարգը Սիրիան է, քրդական հարցը, Ինջիրլիկի ռազմաբազան, S400 համակարգերի խնդիրը, F35 կործանիչների հնարավոր վաճառքը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ցեղասպանության և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևերը: Թուրքիան բոլոր ուղղություններով գրոհում է Կոնգրեսի վերին պալատի` Սենատի կողմից բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:

Սենատում Թրամփի թիմը` հանրապետականները, մեծամասնություն են կազմում: Բնականաբար Էրդողանը Թրամփին շատ բան ունի առաջարկելու բանաձևի տապալման դիմաց, և չնայած Թրամփի վարչակազմը չէր խանգարել բանաձևի ընդունմանը Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում իրավիճակը միանգամայն այլ է լինելու:

Հիմա մեր համայնքը պայքարելու է երկու ճակատով` ընդդեմ թուրքական լոբբինգի և ադմինիստրացիայի ճնշման, որն արդեն իսկ սկսել է ակտիվացման նախանշաններ ցույց տալ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news