Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը Նորոդոմ Սիհամոնիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կամբոջայի ժողովրդին` առաջընթաց և բարօրություն: