ՍԴՀԿ-ն հետևողական է լինելու ԿԳՍՄ նախարարության գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Արայիկ

ՍԴՀԿ վարչության պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ կուսակցության քարտուղար Ռ. Կարապետյան, քաղաքական դիվանի ղեկավար Դ. Մարտիրոսյան, Երիտասարդական եւ մարզական դիվանի ղեկավար Վ. Սիսլյան, Կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռ. Սերոբյան,  հանդիպում ունեցան ԿԳՍՄ նախարար Ա. Հարությունյանի հետ քննարկելու եւ պարզաբանելու վերջին օրերին հաճախ շրջանառվող մի շարք հարցեր։

Հանդիպումն անցավ կառուցողական եւ գործնական մթնոլորտում։

Հարցադրումների շուրջ նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։

Ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն աջակցել նախարարության կողմից իրականացվող բոլոր ազգանպաստ ծրագրերին եւ նախագծերին, միաժամանակ ներկայացնել կառուցողական քննադատություն բոլոր այն հարցերի շուրջ որոնք հակասում են ազգային, պետական գաղափարախոսությանը։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հետեւողական է լինելու նախարարության գործունեությանը։