ԻՊ-ն ստանձնել է տաջիկա-ուզբեկական ուղեկալի վրա հարձակման պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ԻՊ-ն ստանձնել է տաջիկա-ուզբեկական սահմանին սահմանապահ ուղեկալի վրա հարձակման պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին:

Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգ է կատարում, փոխանցում է Gazeta-ն: 

Ինչպես հայտնի է, ԻՊ զինյալները հարձակվել էին Ռուդաքի շրջանում «Սուլտոնոբոդ» ուղեկալի սահմանապահ ջոկատի վրա: Սպանվել էր 15 զինյալև ձերբակալվել՝ ԻՊ երկու գրոհային, իսկ տաջիկական կողմից զոհվել էր 2 ուժային:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news