2019-ին ծնվածների թիվը պակասել է 20-ով, մեռելածիններինն ավելացել՝ 3-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

2019թ․ առաջին 9 ամիսններին հանրապետությունում ծնվել է 26 535 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ամիսներին ծնվածների համեմատ պակաս է 20-ով, իսկ 2017թ-ի համեմատ՝ 1121-ով։ Այս ցուցանիշը հրապարակել է ԱՎԾ-ն

2019թ․ հունվար-սեպտեմբերին ծնված երեխաներից 12 612-ը աղջիկ են, իսկ 13 923-ը՝ տղա։ Մեռելածինների թիվը կազմել է 480, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 3-ով, բայց 18-ով պակաս է 2017-ի համեմատ։ 

Երկրում մահացածների թիվը հունվար-սեպտեմբերին կազմել է 19 655 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելի է 414-ով։ Երկրում առաջին 9 ամիսների բնական հավելաճը կազմել է 6880 մարդ։

Հասմիկ Կիրակոսյան