Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Բելառուսի թիմին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը հանդիպել է Բելառուսի Մ-15 հավաքականի հետ:

2:1 հաշվով հաղթել են հայ պատանիները։ Հայաստանի թիմից գոլերի հեղինակներ են դարձել Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53), հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը․

1․Արմեն Դամիրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Միշել Այվազյան, 9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան

Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Վաչե Հակոբյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան

Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան