Փաշինյանի քայլերը կասկածի տակ դնողները դավադիր ուժեր են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՒԱՆ, 10  ՆՈՅԵՄԲԵՐ,  24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս տեղի ունեցած երևանյան հանդիպման ժամանակ քննարկել ենք ԼՂ համակամարտության կարգավորման և բանակցային գործընթացներին վերաբերող այլ հարցեր»: Այս մասին այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, Արցախի նախկին  Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այդ հանդիպումից փակագծեր բացել չի կարող,  քանի որ դրանք հանրայնացնելու իրավունք չունի: 
«Շատ նորություններ ենք ունեցել բանակցային գործընթացից, բայց ամենաշատը մեզ մտահոգողը բանակն է», - ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե համագումարի ժամանակ հայտարարված «դավադիր ուժերի» մասին հայտարարություն անելիս Հարությունյանն ու՞մ ի նկատի ուներ, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ նաև կատարվող քայլերը, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ցանկացած իշխանություն պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Դավադիր ուժերի մասով կարող եմ ասել միայն, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:
Լրագրողների դիտարկմանը, թե չի՞ կարող լինել այլակարծություն,կուսակցության ղեկավարը նշեց, որ «դա ոչ թե այլակարծության, ապա հասարակությանը ապակողմնորոշելու հետ է կապված»:

«Երբ ասում են, թե իշխանությունները ծախսում են, հողեր են հանձնում, ապակողմնորոշում է,  իսկ այլակարծությունը ողջունելի է», - եզրափակեց նա: