Հայաստանում տեղի ունեցող ձերբակալությունները օրենքի շրջանակներում են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՒԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը բարիդրացիական հարաբերություններ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում կուսակցության 7-րդ համագումարից հետո հայտարարեց նա՝ ընդգծելով, որ անկախ 2020 թ-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ պատրաստ է համագործակցել բոլորի հետ:
«Սկզբունքայնության խնդիր չկա, մեր հիմնական առանցքը պետք է լինի Արցախը: Այդ համագործակցությունը միայն կոալիցիայով, խորհրդարանում կամ կառավարությունում պայմանավորվածություններով չպետք է լինի կապված, այլ համատեղ աշխատելու՝ ընդհուպ մինչև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ»:
24News-ի այն  հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սամվել Բաբայանի հետ, արձագանքեց. «Եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ապա արդեն նա ինձ համար բարեկամ է: Քաղաքական առումներով մենք ունենք տարբեր ճանապարհներ, ավելի ճիշտ՝ նպատակը նույն է, բայց որևէ մեկի հետ խնդիր չունեմ»:
24News-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս տված ճեպազրույցին, որտեղ նա չի բացառում առաջիկայում իր հնարավոր ձերբակալությունը, այսպես պատասխանեց. «Նորից նշեմ, որ որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր ձերբակալություններին, ապա ես վստահ եմ, որ թե՛ այժմ, թե՛ սրանից առաջ Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կամ իրավական գործընթացները տեղի են ունեցել օրենքի լիիրավ շրջանակներում»: