ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ էլ ենք ասել՝ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են

ԵՐԵՒԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

«Այն փաստաթղթերը, որ ոնք քննարկվում էր մինչև այսօր, մեզ համար ընդունելի չէր, դրա մասին բարձրաձայնել ենք բոլոր ժամանակներում»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ ասաց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին մադրիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարկվել է, և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար: Բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա։ Եթե նախկին իշխանությունները մարդիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա մենք քննարկելու բավարար հիմք չենք նշել»,-նշեց նա: